Ծիսական սպանություն, ադրբեջանցիների հետք. Պեմզաշենի դեպքերով մեղադրյալ Տիխի հետքերը տանում են Ադրբեջա՞ն

8-ամյա երեխայի «ծիսական սպանություն», գողության իմիտացիա, ադրբեջանական հետք․ Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին կատարված մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սահմռկեցուցիչ սպանությունը շիրակցիներին այլ հետքերի վրա է տանում։ 2022թ․-ին Հայաստանի եւ Ադրբեջանի համար խորհրդանշական օրերին Շիրակի մարզում տեղի են ունենում սպանություններ՝ գրեթե նույն ձեռագրով։

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը իր տան մեջ հայտնաբերվում է Գյումրիի «Հենզել եւ Գրետել» մանկապարտեզի հավաքարար սպանված Մելսիդեայի դին՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Հանցագործը կամ հանցագործները հափշտակել էին տարեց կնոջ վզնոցը։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Պեմզաշենում սպանվում են Զարինեն եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Դեպքը տեղի է ունենում հայ ժողովրդի համար Շուշիի անկման, ադրբեջանցիների համար՝ հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որով Արցախի ավելի քան 75 տոկոսը Հայաստանի իշխանությունը հանձնեց Ադրբեջանին։

Համադրելով այս երկու ժամանակահատվածում Շիրակի մարզում տեղի ունեցած սպանությունները, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նկատում է՝ իրավապահ մարմինները պետք է գնան սպանության դրդապատճառները բացահայտելու հետքերով։

«Երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն է, կատարողներն են տարբեր։ Առաջին սպանությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ չբացահայտվեց, ենթադրում եմ, որ պատճառներից մեկն էլ այն էր, որ սպանությունը հասարակական լայն հնչեղություն չստացավ։ Գյումրի քաղաքում ներխուժել էին տարեց կնոջ տուն, դանակով դաժանաբար սպանել ու գողության իմիտացիա ստեղծելու համար տարել էին միայն պարանոցի շղթան։ Նույն ձեռագիրը տեսնում ենք Պեմզաշենում․ տարել էին միայն Զարինեի վզի շղթան, ձեռք չէին տվել ո՛չ օղերին, ո՛չ տանը եղած գումարին ու ոսկեղենին։ Այս երկու նշանակալից օրերին Հայաստանում կատարված գրեթե նույն ձեռագրող սպանությունները որոշակի կասկածներ է առաջացնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Պողոսյանը։

Շեշտում է՝ իրավապահ մարմինները չեն ճշտել ենթադրյալ հանցագործների՝ Վրույր եւ Արկադի Բարսեղյանների կապը ադրբեջանական գաղտնի ծառայությունների հետ, հայտնի է միայն, որ Արկադի Բարսեղյանը մշտապես գտնվել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։

«Տիխ մականունով Արկադի Բարսեղյանը բավականին մեծ կապեր է ունեցել ադրբեջանցիների հետ, տեղեկություն կա, որ ֆինանսական խնդիրներ՝ նույնպես։ Այս մասին խոսվում է տարբեր մակարդակներում, տարբեր անհատների կողմից, տեղեկության իսկությունը պետք է պարզի իրավապահ համակարգը։ Շատ կասկածելի է, որ դեպքը դեռեւս ամբողջությամբ չբացահայտված, խոսվեց ենթադրյալ հանցագործներից մեկի՝ Վրույրի առողջական խնդրիների ու Արկադիի՝ ինչ-որ ալիբիներ ունենալու մասին։ Ենթադրում եմ, որ իրավապահները փորձել են գործը բացահայտելու իմիկտացիա ստեղծել՝ հասարակությանը հանդարտեցնելու համար»,-նշեց նա։

Սպանություններն ունեն ծիսական ձեռագիր

Պեզմաշենում ընտանիքի սպանության առաջին օրը բավական մեծ արտահոսքեր եղավ․ հասարակության մեջ տարածվեց սպանության նկարները։ Այս առնչությամբ Պողոսյանը ոստիկանություն հայտարարություն է տվել, քրեական գործ է հարուցվել։ Իրավապաշտպանը նկատում է՝ սպանվածների լուսանկարի շատ արագ տարածումը եւս որոշակի կասկածներ է հարուցում։

«Լուսանկարում մի շատ կարեւոր դրվագ կա․ 8-ամյա տղայի ձեռքերի ու ոտքերի կապված ձեւն ու պառկած դիրքը, ասես՝ անմեղ գառնուկի զոհաբերություն լինի։ Ամբողջությամբ ծիսական ձեռագիր էր։ Այս լուսանկարի տարածումը ահաբեկելու նպատակ ուներ, ընդ որում Գյումրիում այն տարածվել էր հիմնականում մատուցողների, վարսահարդարների ու այնպիսի մարդկանց շրջանում, որպեսզի շատ արագ տարածում գտներ հասարակության շրջանում։ Այս ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես էին ադրբեջանցիները սպանում, պղծում հայ կին գերիներին ու տարածում տելեգրամյան ալիքներով։ Նույն ձեռագիրն է»,-պարզաբանում է Պողոսյանը։

Ասում է՝ հայ հասարակությունն անընդհատ զգում է թշնամու շունչը ու հասկանալով, թե թուրք-ադրբեջանական տանդեմը ինչպիսի դաժանությունների կարող է գնալ՝ պետք է ավելի զգոն լինենք։

«Իրավապահները չպետք է սահմանափակվեն միայն նրանով, որ հայտնաբերել են ենթադրյալ հանցագործներին ու հանցագործության իր դանակը ու շարժվեն առաջ։ Մենք պետք է հասկանանք, թե որն է եղել դրդապատճառը։ Սա հոգեկան աֆեկտիվ խանգարման դեպք չէր։ Բացառվում է նաեւ կողոպուտի վարկածը, որովհետեւ կտանեին նաեւ տան գումարն ու ոսկեղենը։ Դրանք հափշտակելու նույնիսկ փորձ չի կատարվել։ Զարինեի շղթան գողանալը մոլորեցնելու համար էր, որ փորձեն հասարակությանը ցույց տալ կողոպուտի մոտիվացիա։ 8 տարեկան երեխան չէր կարող որեւէ ձեւով դիմադրել, որ նրա ոտքերն ու ձեռքերը կապված են։ Արվել է այդպես՝ զուտ ծիսական սպանության համար»,-նշեց նա։

Ծիսական սպանություն հասկացողությունը այսպես է բացատրում. թշնամին բազմիցս ապացուցել է, որ իր համար ուրախության եւ հիշարժան օրերին պետք է հայ մարդու զոհաբերություն անի, ընդ որում Ադրբեջանի այս ձեռագիրը պայմանավորված չէ միայն վերջին տարիների դեպքերով։

«Մենք 1980-ական թվականներին Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում թշնամու ձեռքով հայի սպանության հերթական դեպքն ունեցանք։ Թուրքն իր տղայի հարսանիքից հետո «մատաղ» է արել իր որդու բանակի ընկերոջը՝ ազգությամբ հայի։ Սա եւս ծիսական սպանության օրինակ է»,-հիշեցրեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

ՇՈԿ․ Մսի կոմբինատի հին աշխատակիցը պատմել է, թե ինչու երշիկ չի ուտում. Երբ իմանաք պատճառը, դուք էլ կհրաժարվեք

Վերջերս մեր կատարած շրջագայության ժամանակ նախաճաշի ժամանակ հյուրանոցում լսեցի հյուրերից մեկի և մատուցողուհու խոսակցությունը։ Մի շատ ինտելիգենտ արտաքինով…
Read More

Եղսիկ ա անունս. հարսս որ իմացավ աղջիկա ունենալու լացը տվեց վրեն. պարզա դե որ անունս սրտով չէր. բայց դե ուրիշ տարբերակ էլ չկար Եղսոյի ցեղը պիտի շարունակվեր. Տեսեք ինչ եմ ասել հարսիս, որ համակերպվի… –

Հարսիս էլ միշտ ասել եմ, ինձ որ լսես, իմ ասածներով անես, սաղ տոչնի կլինի: Մի քանի օր առաջ…
Read More

Խեղճ գյուղացի եմ, քաղաքի աղջկա եմ սիրահարվել, սաղ օրն իրա մասին եմ մտածում, բայց վրես սկի չի էլ նայում, չգիտեմ արդեն ինչ անեմ. էն օրն էլ ծաղիկ էի տարել, տեսեք՝ ինչ արեց –

Գյուղում ծնված ու մեծացած տղա եմ, ստեղ ինձ ում հետ ուզում էին ամուսնացնեին մերոնք չէի հավանում, սրտովս չէին:…