Լոլիկը՝ ամենասննդարար մթերքն է աշխարհում, որը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը վտանգավոր հիվանդություններից, պայքարում են ազատ ռադիկալների
դեմ և դանդաղեցնում են ծերացման նշանների առաջացումը։ Լոլիկի հյութը՝ շատ առողջական խնդիրների լուծում է։ Այն օրգանիզմի համար շատ առավելություններ ունի և թույլ է տալիս ձեզ ամբողջական կերպով օգտագործել լոլիկի հակաօքսիդանտ էֆեկտները, ինչպես նաև նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ
ամրացնելով սրտանոթային համակարգը և դանդաղացնել ծերացումը։ Տոմատի հյութի ամենաօգտակար հատկություններից մեկը՝ տեսողության բարելավումն է։ Առաջարկում ենք ձեզ ստորև կարդալ լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին։ Օգնում է նիհարել․ Այս հյութը պարունակում է ընդամենը 31 կալորիա
180 մլ․-ի մեջ, իսկ ճարպի պարունակությունը շատ քիչ է։ Այն հրաշալի է նիհարել ցանկացող մարդկանց համար։ Կանխում է մաշկի ծերացումը․ Լիկոպինը համարվում է հակաօքսիդանտ, որը ունենում է այդ ազդեցությունը և համարվում ամենահայտնիներից մեկը աշխարհում։ Նվազեցնում է կնճիռների և մաշկային հետքերի առաջացումը։ Վերահսկում է խոլեստերինը․ Պաշտպանում է սրտի առողջությունը և ամրացնում արյան շրջանառությունը։ Ամրացնում
է իմունային համակարգը․ Վիտամին C-ն թույլ է տալիս պայքարել հիվանդությունների առաջացման դեմ։ Պաշտպանում է աչքերը և ոսկորները․ Այն հարուստ է վիտամին A-ով։ Օգնում է ունենալ առողջ մկաններ․ Հարուստ է կալիումով, խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր զբաղվում են սպորտով։ Թեթևացնում է ալկոհոլ ընդունելուց հետո։ Նվազեցնում է հոդերի բորբոքումը․ Բուժում է արթրիտը և վերացնում ցավը։ Վիտամին C-ն օգնում է բարելավել դրանց պաշտպանությունը։