Հայտնի է՝ որ հոգեբուժարանում էր հաշվառված Վրույր Բարսեղյանը

Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը հաշվառված է եղել Արթիկի հիվանդանոցում՝ հոգեբույժի կաբինետում։ Այս մասին հայտնում է MediaHub.am-ի աղբյուրը։

Նա նշեց, որ հիվանդանոցն արդեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տրամադրել է իրավապահ մարմիններին։ Եվ հենց դրան է հաջորդել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Բարսեղյանը ունի «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդություն։

Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։

MediaHub-ի հետ զրույցում Արթիկի բժշկական կենտրոնի ղեկավար Բաբիկ Մարտիրոսյանը հրաժարվեց որևէ անձնական տվյալ տրամադրել, սակայն հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը՝ նշելով, որ, այո՛, ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է իրավապահներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: