Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր տղամարդը երեխա է լույս աշխարհ բերել, իսկ սերմնահեղուկի դոնոր է դարձել կին տրանսգենդերը: Այս մասին հայտնում է Mirror-ը: Բրիտանացի հարսանեկան
լուսանկարիչ 39-ամյա Ռուվիմ Շարփը 20 տարի առաջ կին էր, սակայն մի օր որոշեց փոխել իր սեռը: Հիմա նա ապրում է իր զուգընկերոջ՝ Ջիմիի հետ, ով իրեն որևէ սեռի չի դասում: Վեց տարի առաջ
Ռուվիմը ցանկացավ երեխա ունենալ: Զույգը սերմի համար դոնորին գտավ սոցցանցերի միջոցով. նա տրանսգենդեր կին էր, ում մոտ մնացել էին տղամարդու ս եռ ակա ն օրգանները: Նշվում է,
որ հղիության ընթացքին հետևել է տրանսգենդեր բժիշկը: Ծննդաբերությունը հաջող է անցել, իսկ երեխան, ում Ջեյմի են անվանել, արդեն երեք ամսական է: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուվիմն իրեն հայր է համարում, այլ ոչ թե մայր: Զույգն այժմ իրենց ամենաերջանիկն է համարում ողջ աշխարհում: