ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Որտեղից է հայտնաբերվել Պեմզաշենի սպանության երկրորդ կասկածյալը

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և

վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը և կա ձերբակալված, որը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն էլ, 32-ամյա տղամարդը ոստիկանությունում խոստովանել է կատարածը,

ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

«Հրապարակ» օրաթերթը երեկ գրել էր, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը՝ ով ըստ ոստիկանության, փնտրվում է, ավելի ուշ է հայտնաբերվել, նույնպես ձերբակալվել է։

Нет описания фото.

Այսօր մեզ տեղեկություններ հասան, որ փնտրվող անձը, որը նույնպես ձերբակալվել է, Վրույր Բարսեղյանի հորեղբոր որդին է։ Մեր տեղեկություններով, այդ անձը գտնվել է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում, որտեղից էլ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել, 31 ամյա կինը և նրա 2 անչափահաս երեխաները հայտնաբերվել էին սպանված։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: