Պեմզաշենի գործով ձերբակալվածը երեք երեխաների հայր է

Հրապարակի տեղեկություններով, ձերբակալվածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վրույր Բարսեղյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։

Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։ Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներնն ու համգյուղացիները վրեժխնդիր չլինեն։

Առավոտը գրում է, որ հիշյալ անձը երեք երեխաների հայր է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: