Hraparak.am-ը գրում է.
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում այսօր 31-ամյա կնոջ եւ իր ութ եւ տասներկու տարեկան երեխաների դիակներն էին հայտնաբերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, տեսարանը սարսափեցրել է իրավապահներին, ավելին` տեղի ունեցածը շատ նման է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը։ Երեխաների ու մոր մարմինները տուկի թելով կապկպված են եղել, իսկ մայրը` կախված։ Զոհերին կտրող գործիքով մորթել են։
Մեր տեղեկություններով, գյուղի ելումուտի մասում տեսախցիկներ կան, գյուղի տարածքում եւս, ուստի անհնար կլիներ, որ անծանոթ կամ օտար մարդկանց մուտքը ֆիքսված չլիներ, նույնիսկ եթե դա գիշերը լիներ։ Մեր աղբյուրը նշեց, որ զարմանալին այն է, որ իրավապահները նշում են, թե հանցագործության որեւէ հետք չկա, որեւէ կասկածյալ չկա։ Ինչը ավելի մեծ խուճապի ու անհանգստության տեղիք է տվել գյուղում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում