Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․
Մինչև դա մի փոքր ինֆnրմացիա.
Ինձ համար անհասկանալի է՝ արգելել Զատուլինի, Անդրանիկ Միհրանյանի կամ Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքը Հայաստան, բայց շարունակել թույլ տալ, որ նրանք
հեռուստատեսային տեղական և ռուսական ալիքներով ներկա գտնվեն հայաստանցիներիս տներում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Գրառման մեջ նաև ասված է․ «Ի՞նչ արժեք ունի այդ արգելքը, եթե նրանք անարգել շարունակում են
հայաստանյան լրատվական տարածքում իրենց հակահայաստանյան, Հայաստանի ժողովրդի և իշխանության դեմ դավադիր ու ամենաթող գործունեությունը Սպուտնիկի, Ռոսիյա 24-ի, Ռուսական ՕՌՏ-ի և կոլաբորացիոնիստ դավաճանների տեղական հեռուստաալիքների միջոցով։ Ընդհանրապես, պետական որևէ
վերահսկողություն մի օր պետք է լինի՞, այս ամենաթողությունը կարգի պիտի գա՞։ ՀՌԱՀ-ը վկայաբերում է գործող օրենսդրությունն ու միջպետական պայմանագրերը։ Էս երկրում Ազգային ժողով, իշխանության այլ մարմիններ առհասարակ կա՞։ Փակե՛ք էդ պրոպագանդիստական հեռուստաալիքները։ Սա ազգային անվտանգության սպառնալիք է»։
Տեսանյութը՝