Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․
Մինչև դա մի փոքր ինֆnրմացիա.
Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է
ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների միջև երկար տարիների հարաբերությունների վրա: Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ՝ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին: Դեսպան ՄըՔիի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։ Դեսպան ՄըՔին կհանդիպի
նաև մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։ Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին և առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը:
Տեսանյութը՝