Որոշումը պաշտոնապես հաստատվեց․ Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն 2 տարեկան երեխա․ Այսուհետ․․․

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային

ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղեկացրեց, որ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն նպաստի չափը կդառնա 31 հազար 600: «Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ու մայրը չի աշխատում, ապա պետությունը

վճարում է ամսական 31 հազար 600 դրամ: Նույնքան կստանա նաև աշխատող մայրն, ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»,-ասաց Անահիտ Գալստյանը: Ընդ որում, եթե այսօր քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, անհատ ձեռնարկատերերը չեն ստանում երեխայի խնամքի նպաստ, ապա 2023

թվականի հունվարի 1-ից նրանք ևս կստանան 31 հազար 600 դրամ՝ անկախ այն հանգամանքից, թե որ բնակավայրում են հաշվառված: Պետությունը որդեգրում է այնպիսի քաղաքականություն, որ խրախուսվեն երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձող մայրերը: Մասնավորապես, եթե խնամքի արձակուրդում գտնվող մայրը վերադառնում է աշխատանքի, ապա կստանա 37 հազար 500 դրամ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: