Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․
Մինչև դա մի փոքր ինֆnրմացիա.
Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ առաջիկա հանդիպմանը
կլինի քննարկում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն, ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ
չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է, և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի՝
ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմը կպնդի և կհամոզի ադրբեջանական կողմին՛՛։ Ըստ Մարուքյանի՝ Ռուսաստանն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր
առաջարկը, նրա խոսքով, այն է, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ, և նրանց դիտարկման ներքո տեղի ունենան բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ։ Մարուքյանը նշեց նաև, որ Ադրբեջանը նշված առաջարկներից ոչ մեկին համաձայն չէ:
Տեսանյութը՝