Աղջիկս արդեն մի քանի ամիս էր, ինչ ընկերություն էր անում
քաղաքից մի տղայի հետ, դե մենք էլ գյուղում ենք ապրում: Էտ տղեն էկել, ծանոթացել էր հետներս, էրեկ էլ պետք ա գային, որ աղջկաս մատին արդեն մատանի դնեին: Մենք պատրաստություն էինք տեսել ահակին, մեկ էլ էկան գերդաստանով, երևի տենց 20 հոգուց ավել կլնեին: Էկան, նստեցին մի քիչ, հլը մատանին չէին դրել, մեկ էլ հարբած վիճակում
մարդս էկավ, ոտի վրա չէր կարում կանգներ: Սկեսեց իրա կեղտոտ բերանը բացել ու ինչ ասես, որ չասեց, սաղին, բայց դե ահավոր խմած էր ու ամեն օր մեր տանը էս նույն պատմությունն ա: Խմում, գալիս ա կռիվ ա անում ու էս անգամ էլ ես իրան չկարացի խմելուց հետ պահեի: Մի խոսքով մի ահավոր վիճակ էր: Խնամիները ստիպված հավաքվեցին ու առանց մատանի դնելու գնացին: Աղջիկս ձենով լացում էր, մենք էլ խայտառակ էղանք գյուղով մեկ: Հիմա էրեկվանից էտ տղեն սկի չի էլ զանգել աղջկաս: Չգիտենք էլ ինչ կլնի, բայց ահավոր վատ վիճակում ենք: