Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ