Քիչ առաջ ArmLur.am-ին դիմեցին մի խումբ օտարերկրացիներ և հայտնեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում
Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել: Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները գան և ստուգեն:
Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով կմոտենան: Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ պարզելու համար, թե ինչու են անհարմարություներ առաջացել: Մեր հարցին ի պատասխան օդանավակայանից արձագանքեցին. ««Զվարթնոց» օդանավակայանը մուտքի վիզաների տրամադրման գործընթացի
հետ առնչություն չունի, տեղի ունեցած դեպքի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ ԱԳՆ վիզաների բաժին»: Իսկ ԱԳՆ-ի հետ չի հաջողվում կապ հաստատել, որովհետև այսօր ոչ աշխատանքային օր է: Մյուս կողմից իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ խնդիրն առաջացել է Հայաստան ժամանած 5-6 անձի հետ, որոնք մուտքի վիզա չեն ունեցել: