Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ Տարոն Մարգարյանը իր և իր ընտանիքի անդամների համար դիմել է ՌԴ-ում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին,
որպեսզի ստանան ՌԴ քաղաքացիություն։ Ի դեպ, հայրենիքի «փրկիչ» խաղացող նույն Տարոն Մարգարյանն ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։ Բանակում չծառայած Տարոն Մարգարյանը
իր և իր ընտանիքի անդամների համար ՌԴ քաղաքացիություն ստանալով հավանաբար փորձում է խուսափել նախկինում գործած չարաշահումների պատասխանատվությունից և «փրկել» իր
5 որդիներին հայոց բանակում ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և նրան փոխկապակցված
շահագրգիռ անձանց, մասնավորապես նրա կնոջը՝ Գոհար Սարգսյան/Մարգարյանին, մորը՝ Սուսաննա Մարգարյան/Պողոսյանին, ինչպես նաև որդիներին՝ Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին։
Տեսանյութը`