Սկեսուրս ու քուրը սաղ օրը միսս են ծամում. էն օրն էլ առիթի էի, հագածիս մի հատ նայեցին ու հլը ինչ ասեցին, որ լացելով եմ տնից դուրս էկել. հարամեցին սաղ –

Advertisement

Սկեսուրիս քուրը մեր հետ նույն տանն ա ապրում ու առավոտից իրիկուն իրանք կամ զբաղված են իմ մասին խոսալով ու միսս ծամելով, կամ էլ սումկեքները քցում են ուսներն ու գնում բոշոթյան:

Ամբողջ ընտանիքի բեռն իմ ուսերին ա ու ես եմ դնում, էփում, լվում ու տենց շարունակ: Էս ամեն ինչի հետ մեկտեղ ամբողջ օրն իրանց փսփսոցն եմ լսում իմ մասին:

Էրեկ էլ առիթի էինք հրավիրված ես ու մարդս, հագնվել էի ու արդեն դուրս էինք գալիս մեկ էլ էրկու-էրկու էկան, նայեցին ոտից գլուխ, ասեցին, թե բա սենց ես գնալու, էս ի՞նչ տատական շոր ես հագել, ջահել աղջիկ ես: Սենց որ հագնվես, մեկ էլ կտենաս մարդդ էլ կողքդ չի, տարած կլնեն:

Նենց էի ազդվել, նենց վատ էի, էն որ թողել, լացելով դուրս եմ էկել տնից: Սաղ հարամեցին, տրամադրությունս էլ փչացրեցին, էն որ էլ ոչ ուզում էի գնայի, ոչ էլ:

Էլ չեմ կարում էս ամեն ինչին դիմանամ:

Advertisements

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: