Որոշումը վերջապես ուժի մեջ մտավ․ Լավ լուր բոլոր վարորդների համար․ Այսուհետ․․․

Advertisement

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:

«Աշխատանքները սկսել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9մ է: Նախատեսված է նաև կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ և 1մ լայնությամբ հետիոտնային մայթ»,-ասում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման

գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը: Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ արվեցին: Երկու փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Շինարարության ամենակարևոր ու պատասխանատու հատվածը կամրջի կառուցումն է: «Միաձույլ երկաթբետոնե կառուցվածք է ունենալու կամուրջը: Այն կլինի 11 մ

լայնությամբ, որի 9մ երթևեկելին է: Կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի» ,-նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը: Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի: Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները՝ ճանապարհահատվածի

ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվում, կամուրջի հատվածից մինչև խաչմերուկ էլ կանցկացվի հեղեղատար համակարգ: «Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երևան համայնքի բյուջեի միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին»,-նշում է Շողիկ Երանյանը: Նոր ճանապարհների կառուցումն ու տրանսպորտային հոսքերից քաղաքի կենտրոնական հատվածների բեռնաթափումը, խցանումների նվազեցումն ու բնակիչների հարմարավետ տեղաշարժը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Համայնքն այսօր քննարկում է ճանապարհային մի շարք նոր նախագծեր:

The post Որոշումը վերջապես ուժի մեջ մտավ․ Լավ լուր բոլոր վարորդների համար․ Այսուհետ․․․ first appeared on Star News.

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: