Քիչ է մնացել․ Լյուսյա Հակпբյանը քիչ առաջ ցնցեց ողջ հայ ազգին․ Տեսեք, թե ինչ է մեզ սպասվում մոտակա оրերին

Advertisement

Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․

Լիբանանական kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին, փոխանցում է Infoteka24.ru-ն։ Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման

մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժություններն սկսվել են մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։ Այս համատեքստում կայքի աղբյուրը,

ով Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։ Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել

որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։ Ալիևը նաև կտրուկ է արձագանքել, երբ Ռաիսին պատասխանել է, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատերազմի համար: Ալիևը Ռաիսիին մեղադրել է Ադրբեջանին դիմակայելու համար

Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ Նշվում է նաև, որ Ռաիսին Ալիևին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի սեպարատիստներին աջակցելու և նրանց համար սեփական լրատվամիջոցներ ստեղծելու մեջ։ Ի պատասխան՝ Ալիևը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել հեղափոխությունը արտահանելու գաղափարից։

Տեսանյութը`

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: