Ցավալի լուր…զոհվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը․ նրան փնտրում էին անհետ կորածների մեջ –

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։ Այսօր սակայն պարզվել է, որ երիտասարդն անմահացած է․ նա ժամկետային զինծառայող էր։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից։

Ակումբն իր էջում տեղադրել է զինվորի լուսանկարը՝ հայտնելով մահվան գույժը․ «Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հերոսի մահով ընկել է մեր եղբայրը՝ դարպասապահ Կարեն Կարապետյանը: Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»:

Яндекс.Метрика

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: