Ռուսաստան հասած A/H3N2 գրիպը սեզոնային տարբերակների համեմատ առանձնահատուկ վտանգավոր է։ Այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբան, կենսաբանական
գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմենովը։ Այս գրիպով վարակվելը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, ընդգծված են նաև ընդհանուր թունավորման ախտանիշները՝ մարմնի ցավեր։ «Գրիպի այս տարբերակի հայտնվելուն պետք է լուրջ վերաբերվել։ Բացահայտված դեպքն առայժմ առաջին ահազանգն է։
Գրիպի տարբեր տարբերակներ «պտտվում են» Ռուսաստանի շուրջ, և վաղ թե ուշ նրանք կհայտնվեն երկրի ներսում։ Այժմ մենք ժամանակ ունենք պատրաստվելու՝ նոր գրիպի դեմ պատվաստվելու համար»,- ասել է Սեմենովը։ Նրա խոսքով՝ պրոֆիլակտիկ դեղամիջոցների ընդունումը, ինչպիսիք են վիտամինները, այլ ընդհանուր միջոցները կօգնեն ամրապնդել իմունիտետը գրիպի սեզոնից առաջ։ «Ինչ վերաբերում է կոնկրետ կանխարգելմանը, ապա Ռուսաստանի
Դաշնությունում կիրառման համար հաստատված պատվաստանյութերի ճնշող մեծամասնությունը բավականին արդյունավետ կերպով պաշտպանում է H3N2 գրիպի դեմ: Եվ նույնիսկ եթե այսպես կոչված «պատվաստանյութի թեստ» արվի, և մարդը հիվանդանա, գրիպը անցնում է որպես շնչառական հիվանդություն՝ չափավոր ախտանիշներով, այսինքն՝ մեղմ մրսածության պես»,- բացատրել է Սեմենովը։