«Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար».Նիկոլ Փաշինյան

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞:

Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։ Հղում անելով նույն փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառում է կատարել. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում:

Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»,- նշել է Կառավարության ղեկավարը։ Փաշինյանը հավելել է, որ թվիթը և արձագանքն ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել

Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար: «Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: