Սաղ կյանքս մենակ եմ ապրել ու կյանքս տենց էլ չդասավորվեց: Ոչ ամուսնացա, ոչ էլ էրեխեք ունեցա, հիմա էլ հիվանդ եմ, ձեռս մի բաժակ ջուր տվող չկա:
Հիմա որոշել եմ սենց բան անեմ, ով ինձ պահեց, խնամեց մինչև կյանքիս վերջ, որոշել եմ ունեցվածքս իրան կտակեմ, բայց շատ բան չունեմ:
Վարձով եմ ապրում՝ թոշակիս հաշվին: Մի քիչ փող ունեմ հետ քցած 100.000 դրամի կարգի, մի հատ հեռախոս ու դե մեկ էլ մի էրկու արծաթ, ոսկինեչս ծախել եմ, որ դեղ առնեմ: Մեկ էլ դե թոշակ եմ ստանում ամեն ամիս:
Հիմա ասածս ինչ ա, նենց չի որ մեծ բան ունեմ, բայց դե չէղածից էլի լավա: Ով ինձ տիրություն արեց, էս էղածը կթողեմ էտ մարդուն: