Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային
հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։Խոսքը մեջբերել է «Miran Press» գործակալությունը։ «Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության և միջամտության, և
մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։ Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նշել է,
որ երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել և նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։ «Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարևանների միջև հակամարտությունից, միջամտում էին և խնդիրներ ստեղծում»,–նշել է նա։ Ալի Աքբար Վելայաթին նաև հայտարարել է, որ հարևան
երկրների միջև սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը և կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն և կոշտ միջամտության են դիմում։
Տեսանյութը`