Եթե սա չնկարահանվեր, ապա ոչ ոք չէր հավատա․ Անբացատրելի երևույթ երկնքում, որոնց տեսնելիս կկորցնես խոսելու ընդունակությունը

Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․

Միստիկա (հուն․՝ μυστικός-ից թարգմանաբար նշականում է «փակ», «գաղտնի»), հավատ դեպի գերբնական ուժերը, որի հետ մարդը անհասկանալի ձևով կարողանում է կապ հաստատել, ինչպես նաև սրբազան կրոնական գործունեություն, որի նպատակն է Աստծո (կամ աստվածների, ոգիների, այլ աննյութական էությունների) հետ անմիջական միավորման վերապրումը։ Աստվածաբանական և փիլիսոփայական ուսմունքների այն միասնությունը, որը նվիրված է այս գործունեության արդարացմանը և իմաստավորմանը, կոչվում է միստիցիզմ:

Փոխաբերական իմաստով միստիկա նշանակում է երևույթների և գործողությունների ամբողջություն, որը հատուկ կերպով մարդուն կապում է աշխարհի գաղտնի ուժերի և արարածների հետ, անկախ

տարածության պայմաններից, ժամանակից և ֆիզիկական պատճառականությունից։ Գոյություն ունի նաև իրական՝ մարգարեական ու գործնական՝ օպերատիվ միստիկա։ Մարգարեական միստիկան ձգտում է հետևել անխուսափելի երևույթներն ու առարկաները, որոնք չեն գտնվում տվյալ տարածության կամ ժամանակահատվածի հորիզոնում։ Սրան են պատկանում պայծառատեսությունը, գուշակությունը, պատգամախոսարանները, ինչպես նաև աստղագուշակությունը։

Գործնական կամ օպերատիվ միստիկան իր հերթին ձգտում է սովորական միջոցների և պայմանների կողքին դուրս բերել տարատեսակ երևույթներ, ինչպես՝ գործել հեռավորության վրա, մեկ տիրողական ներշնչանքով կանգնեցնել և առաջացնել կյանքի գործառույթներ, ստեղծել պլաստիկ ձևեր, նյութականացնել հոգևոր էություններ կամ հակառակն անել մարմնականի հետ։ Սրան են վերաբերում կենդանական մագնիսականությունը, մոգությունը (նեղ իմաստով), դիցահմայությունը, մեռելահարցությունը, կախարդության կամ հմայության բոլոր հնարավոր միջոցները, և վերջապես, մեդիումական կամ

սպիրիտիզմական երևույթների ամբողջ ոլորտը։ Քրիստոնեակամ տեսամկյունից իրական միստիկան (իր երկու տեսակներով) բաժանվում է առարկայի արժեվորման և նշանակության և միստիկական փոխազդեցության կողքին բաղկացած է աստվածային, բնական և դիվային տարատեսակների։ Ալքիմիան սովորաբար վերագրվում է միստիկային, սակայն չկան բավականաչափ հիմունքներ դրա համար, քանի որ ալքիմիկոսներն իրենց օպերացիաներում փորձում են օգտվել նյութերի բնական հատկություններից և ելակետը դրել էին նյութի միասնության սկզբունքը, որն այժմ ընդունվել է որպես դրական գիտություն։ Մեկ այլ իմաստով միստիկա է համարվում է կրոնա-փիլիսոփայական ճանաչողական գործունեություն։

Տեսանյութը`

The post Եթե սա չնկարահանվեր, ապա ոչ ոք չէր հավատա․ Անբացատրելի երևույթ երկնքում, որոնց տեսնելիս կկորցնես խոսելու ընդունակությունը first appeared on Star News.

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: