Հայտնի է դարձել ևս մի խիստ անժամանկ մահվան մասին։ Կյանքից հեռացել է երիտասարդ աղջնակ, որը դեռ նոր պետք է կյանք մուտք գործեր։ Երևանի Պետական Հումանիտար Տեխնիկական Քոլեջի սոցհարթակում տեղադրվել է տեղեկություն այն մասին, որ կյանքից հեռացել է քոլեջի ուսանողուհիներից մեկը։
Հանրայնացված հայտարարությունից տեղեկանում ենք, որ վաղաժամ մահացել է քոլեջի պայծառ ուսանողուհիներից մեկը՝ Շուշան Ուլիխանյանը։ Չի ասվում, թե աղջիկն այդ տարիքում ինչու է մահացել։ Տեղեկության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊՀՏ քոլեջի ուսանող Շուշան Ուլիխանյանը: Քոլեջի անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում մեր շատ սիրելի Շուշան Ուլիխանյանի ընտանիքին և հարազատներին»:
Շուշանին դասավանդած դասախոսները նշում են, որ նա փայլուն ուսանողուհի էր։ Մենք ևս ցավով ու ափսոսանքով միանում ենք ցավակցական խոսքերին՝ համբերություն մաղթելով Շուշանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։