Տան միակ զավակների՝ անմահացած եղբայրների հերոսության պատմությունը

Advertisement

Նարեկն ու Սամվելը տան՝ Ղազարյանների ընտանիքի միակ լույսը, հույսն ու ապավենն էին։ Նրանք իրենց ծնողների սիրո և հպարտության ամենից հարազատ ու թանկ կրողներն էին։ Տղաները ծառայում էին միասին։ Սամվելը տասնինը տարեկան էր, իսկ Նարեկը՝ տասնութ։ Նրանք հաճախ էին հեռախոսազրույցներ ունենում իրենց անհամբերությամբ սպասող մայրիկի հետ։

Տղաների և մոր խոսակցության ամենից հաճախակի շոշափվող թեման նրանց վերադարձն էր։ Տղաներն իրենց մորն ուրախ տեսնելու համար սիրում էին կատակել այդ հարցի շուրջ։ Ցավոք եղավ ողբերգականն ու անդառնալին․ նրանք հավերժացան հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Ղազարյան եղբայրները պատերազմական օրերին հերոսական անօրինակ քայլերի են դիմել, ինչի համար էլ հետմահու պարգևատրվել են պետության կողմից։ Սամվելին «Արցախի հերոս» պատվավոր կոչմանն են արժանացրել, իսկ եղբորը՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճանով»։

Նախորդ տարի այս օրերին, երբ հայրն արդեն գտել էր տղաների մարմինները, Էջմիածնի Զվարթնոց կոչվող թաղամասում կազմակերպում է անմահացած որդիների հիշատակը հավերժացնող կոթողի պացման արարողությունը։

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: