«Մեզանից մի յոթ մետր էնկողմ մի 4-5 աղջինակ էին նստած խոտերին` մաքսիմումը 12-15 տարեկան ու բարձր խոսում էին։ Ցիտեմ ընդամենը մի քանի պահ էս երեխեքի խոսակցությունից»

Advertisement

Դավիթ Մշեցին գրում է․ «Մեր պարտությունը շարքից։ Վերջերս երևանյան մի այգում ընկերոջս հետ նստած էինք։ Մեզանից մի յոթ մետր էնկողմ մի 4-5 աղջինակ էին նստած խոտերին` մաքսիմումը 12-15 տարեկան ու բարձր խոսում էին։ Ցիտեմ ընդամենը մի քանի պահ էս երեխեքի խոսակցությունից.

Աղջի այ բոմժ։ Հել մի լոխ բռնի բեր ասենք ախպերս մի հատ անմահացրու մեզ Համ էլ կկպցնենք… Ու էս ամենը համեմված անասնական ցինիզմով, հնարավորինս բարձր, որ լսվի։ Ընդ որում այգում լիքը տարիքով մարդիկ։ Էն որ ասում ես հելնես գնաս ասես էդ լոխը ես եմ, հլը կպցրու տենամ ինչ պտի անես այ փիչխա։

Բայց հետո հասկանում ես, որ էս արտառոց բացառություն չի, էս համատարած Ռնգեղջյուրացումա, որը սկսվումա ընտանիքից, երբ ծնողի լեզվամտածողությունն ու արժեհամակարգը, որը ձևավորվումա սերիալներից, բնականորեն փախանցվումա երեխուն։ Էդ արատը կարծրանում, կամ գոնե չի կանխվում դպրոցում, հետո բուհում ու տենց։

Շարունակում ես համադրել իրողությունները, օրինակ էն, որ հայ երգն ու երաժշտությունը, գիրն ու գրականությունը, պատմությունն ու տեսակի ընկալումը ժամանակի հայ երիտասարդությանը խորթ ու վանելի են նույնքան, ինչքան հային ցեղաuպանող թուրքը։

Էստեղ հասկանում ես, որ էս սերունդը բնականորեն որևէ առնչություն չունի իր բնության, էության, տեսակի ու նման առանձնացնող հատկանիշների հետ ու որ ոչ միայն Արցախը, այլ Երևանի կենտրոնի ամեն մի սմ-ն արդեն իսկ հանձնել է թուրքին ու էդ հանձնած ամեն մի սմ-ի վրա ինքնակամ բռնաբարվել է նախ ոգեպես և ապա` ֆիզիկապես։

Հ. Գ Քանի դեռ ոգեպես չեն ինքնահաղթահարվել, ֆիզիկական հաղթանակների մասին մտածելը, մեղմ ասած, էշին մոխրաջրով լողացնելու պես մի բան է, քանզի՝ Հողի կորուստը ետբերելի է, Ոգունը՝ դժվար։ Էսքան բան»։

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: