Հրաշալի նորություն․ լույս աշխարհ է եկել պատերազմում աչքը կորցրած Արսենի և Մարիամի առաջնեկը․ մանրամասներ

Արցախյան մարտերին իրենց հերոսական մասնակցությունը բերած և առողջական լուրջ հետևանքներ ջեռք բերած տղաներից շատերը պատերազմի ավարտից հետո որոշել են ընտանիքներ կազմել՝ լիարժեք ապրելով այն կյանքը, որի համար չեն խնայել ոչինչ։

Այդ տղաներից մեկն էլ Արսենն է, որը մարտի դաշտում բացի թանկ ու կարևոր ընկերները, կորցրել է նաև իր աչքը։ Արսենը, չնայած առողջական խնդիրներին, իր մեջ կամքի ուժ և համառություն է գտնում՝ կայացնելով ընտանիք կազմելու կարևոր որոշում։

Մարիամը, որ ոչ պակաս կարևոր քայլի է գնում, ընդունում է Արսեն ամուսնության առաջարկը՝ նրա կողքին մշտապես լինելու խոստում տալով։ Մարիամի և Արսենի ամուսնությունը նախորդ տարվա ապրիլին է տեղի ունեցել։

Ահա այս ընտանիքում լույս աշխարհ է եկել զույգի առաջին բալիկը՝ տղա, որին ծնողները Գոռ անունն են տվել։ Քչերը կհիշեն, որ երբ Արսենը դեռ հիվանդասենյակում էր, իր հետ խոսող մարդկանց խոստանում էր ամուսնանալուց հետո շատ երեխաներ ունենալ։ Ահա համառ երիտասարդը կատարում է իր խոստումը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: