Հանրաճանաչ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, որ նշել է ծննդյան տարեդարձը և ստացել բազում ջերմ շնորհավորանքներ, օրվա մասին իր տպավորություններն ու զգացողություններն այսպես է արտահայտել․
«Գիտեք, այս 4 տարիների ընթացքnւմ, ինձ ուղղված անեծքների, uպառնալիքների, գաղջ երևույթների մեջ մոռացել էի, թե որքան ջերմ, բարի ու կամեցող են հայերը:
Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, բայց ամենայն անկեղծությամբ, այս տարի այնպիսի ջերմության, սիրո, բարձր գնահատականի, կամեցողության ալիք եկավ վրաս, ես այնքան զգացված եմ , որ չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը ինձ ուղղված այդ անհավանական դրական էներգիայի համար:
Շնորհակալ եմ, կներեք, եթե դեռ չեմ պատասխանել անհատականորեն, ֆբ-ն արգելափակում է: Ինչ եմ ուզnւմ ասել՝ մի՛ մոռացեք որքան լավն եք։
Թnւյլ մի տվեք, որ խամրեցնեն մեր ազգին բնորոշ ուժեղ եւ դրական կողմերը,- հուզառատ իր մտքերը եզրափակել է հանրահայտ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը՝ հրապարակմանը կցելով վերջին շրջանի իր լուսանկարներից մեկը»։