«Ամբողջ դասախոսական և ուսանողական կազմն այսօր սգում է․ «Իրավագիտության» մասնագիտության բակալավրիատի ուսանող Հայկ Հակոբյանն իր կյանքը նվիրեց Հայրենիքին»

Advertisement

Հայտնի է դարձել, որ զոհված տղաներից է Հայկ Հակոբյանը, որը սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Համալսարանի սոցհարթակում ցավի և ափսոսանքի խոսքեր են տեղադրվել ժպտերես ու խելացի երիտասարդի զոհվելու ցավալի առիթով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«Մեր ժպտերս, հարգալից ու խելացի Հայկը։ Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ դասախոսական և ուսանողական կազմն այսօր սգում է․ «Իրավագիտության» մասնագիտության բակալավրիատի ուսանող Հայկ Հակոբյանն իր կյանքը նվիրեց Հայրենիքին:

«Կենսուրախ, կազմակերպված, բոլորս իրեն շատ էինք սիրում ու սպասում իր գալուն, միշտ հետաքրքիր էր մտածում ու յուրօրինակ կարծիք ուներ, հենց դրանով էլ դասախոսներն էին իրեն շատ սիրում»,- այսպես են բնութագրում մեր սիրելի Հայկին կուրսընկերները։

Խորը ցավով և մեծ ափսոսանքով միշտ հիշելու ենք մեր հայորդուն: Հանգչի՛ր խաղաղությամբ մեր սիրելի ուսանող: Հավերժ փա՛ռք»,- այսպես է եզրափակվում ցավի ու ափսոսանքի խոսքեր արտահայտող հրապարակումը։

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: