Ահա թե ինչ շքեղությամբ է Բեն Ավետիսյանը դիմավորել կնոջը և դստերը․ տեսանյութ

Բեն Ավետիսյանը, ինչպես հայտնի է, արդեն հայրիկ է դարձել։ Նա փոքրիկ դստրիկի հայրիկ է։ Բենի կինը՝ նորաթուխ մայրիկ Դիանան նախ հայտնել է, որ նորածին դստրիկին որոշել են Բիանա ինքնատիպ անունը տալ, ապա նաև ցուցադրել է, թե ինչ շքեղությամբ է ամուսինը դիմավորել իրենց՝ իրեն ու դստրիկին։

Բենը հատուկ պատրաստություն է տեսել։ Նրա նախաձեռնությամբ թեմատիկ դեկորացիաներով ու ծաղիկներով է զարդարվել մայրիկ դարձած Դիանայի և երեխայի սենյակը։ Փուչիկներով սենյակում սպասել է Բիանա գրությունը։

Սենյակում պատրաստ սպասել է նաև երեխայի մանկասայլակը։ Դիանայի մահճակալին երկու մեծ ծաղկեփնջեր են սպասել, որոնցից մեկը կարմիր է եղել, մյուսը՝ վարդագույն։ Բացի այդ ծաղկեփնջերից, կադրերում երևում են նաև այլ ծաղկեփնջեր, ինչպես նաև փափուկ խաղալիքներ և այլ մանկական դեկորացիաներ։

Նշենք, որ Դիանա և Բենը դեռ չեն շտապում ցուցադրել իրենց դստրիկի դեմքը։ Դիանայի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: