Հանրահայտ երգիչներից Արմենչիկին հաջողվել է ստեղծել գեղեցիկ ու համերաշխ ընտանիք, որտեղ ապրում են Արմենչիկի մայրը, կինը, զավակները։ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, մեծ ներդրում ունի ընտանիքի ներդաշնակության և կայացման հարցում։
Լուսինեն ակտիվորեն զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, անում է ամեն ինչ, որ տանն ամուսինը և ընտանիքի մյուս անդամներն իրենց լիարժեք երջանիկ զգան։ Լուսինեն սիրում է նաև անակնկալներ մատուցել ընտանիքի անդամներին։
Նա առիթը բաց չի թողել, որ շնորհավորի ամուսնու մորը՝ սիրելի սկեսուրին՝ տարեդարձի առիթով։ Տիկին Գայանեին ուղղված շնորհավորանքից երևում է, որ Լուսինեն իր երեխաների տատիկին ու ամուսնու մորը շատ է սիրում։
Նա տիկին Գայանեի հետ համատեղ լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, սիրելի սկեսուր մայրիկ»։ Արմենչիկը սիրով միացել է կնոջ շնորհավորանքին՝ շնորհավորելով սիրելի մայրիկին։
Նշենք, որ տիկին Գոհարը բավականին ակտիվ է սոցհարթակում, իսկ նրա հրապարակումներում հիմնականում նրա ընտանիքի անդամներն են։