Հարսս ու տղես ամուսնությունից հետո իմ հետ են ապրում ու հարսիս հետ հարաբերությունները միշտ նորմալ են էղել, հասկացել ենք իրար ու կարացել ենք նույն հարկի տակ ապրենք:
Տղուս երազանքն ա միշտ էղել տղա էրեխա ունենալը, ասում ա՝ ունենամ, որ գործս շարունակող լինի, բայց ստացվել ա նենց, որ 4 աղջիկ են ունեցել, հիմա էլ հինգերորդ էրեխուն են սպասում:
Էրեկ գնացել էին սեռն իմանալու ու պարզվեց, որ նորից աղջիկ են ունենալու: Տղես նեռվերից տեղը չի գտնում, ասում ա՝ լավ, 5 աղջի՞կ, բայց դե հիմա ինչ անենք, էրեխեն մնում ա էրեխա:
Ես էլ հարսիս դեմը սենց պայման եմ դրել. ասել եմ եթե կարաս էտ էրեխուն պահես, հասցնես սաղ գործերը, մյուս էրեխեքիդ էլ հետը հասցնես պահես, ունեցի, թող տունս խինդ ու ծիծաղ լինի, մանկան ճիչ լինի:
Ասել ա՝ կհասցնեմ, սաղ կանեմ, ասել եմ դե եթե կհասցնես սաղ, ուրեմն բարով ունենաս: