Շտապ.Ինչպե՞ս միլիարդներ դուրս բերվեցին ՀՀ-ից,Թալանված փողերի ու օֆշորային նոր բացահայտումների մասին.

Advertisement

Կարդացեք նաև՝

«Օֆշոր» եզրը առաջին անգամ կիրառվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջում ԱՄՆ արևելյան ափի թերթերից մեկում։ Խոսքը իր գրանցման վայրը փոխելու միջոցով կառավարության վերահսկողությունից խուսափած մի ֆինանսական կազմակերպության մասին էր։

Օֆշորային սխեմաների կիրառումը նոր երևույթ չէ։ Դեռ հին Աթենքում, երբ մտցվեց երկտոկոսանոց ներմուծման և արտահանման հարկ, հույն և Փյունիկեացի վաճառականները սկսեցին քսան մղոնով շրջանցել Աթենքը, իսկ հետո, որպես հարկային ապաստան սկսեցին օգտագործել մոտակա կղզյակները, ուր ապրանքները բերում էին մաքսանենգ ճանապարհով՝ առանց հարկեր և տուրքեր մուծելու։

15-րդ դարում Ֆլանդրիայում շատ ցածր հարկեր և առևտրային սահմանափակումներ էին կիրառվում։ Այս պատճառով անգլիացի վաճառականներին ավելի հարմար էր բուրդը ներմուծել ու վաճառել այդտեղ և ոչ թե Անգլիայում, որտեղ հարկերն անհամեմատ բարձր էին։ ԱՄՆ-ում հարկերից խուսափելու պատմությունը սկսում է 18-րդ դարից։ Անգլիայի պարտադրած ներմուծման հարկից խուսափելու համար վաճառականները փորձում էին իրենց գործունեությունն իրականացնել Լատինական Ամերիկայով։

Շվեյցարիան դարձավ ժամանակակից օֆշորային գոտիների նախատիպը։ Խնդիր ունենալով իր տնտեսության մեջ ֆինանսական բիզնեսի ներգրավումը Շվեյցարիայում ստեղծվեցին դրամի փոխանակման կենտրոններ,

ներդրվեցին ֆինանսական գաղտնիության ինստիտուտներ, ինչն էլ օտարերկրյա կապիտալի համար հարմար ապաստարան ստեղծեց։ Ընդունվեց օրենք, որը պարտադրում էր դրամատներին վարել հաճախորդների հաշիվները, բայց արգելում էր տրամադրել այդ տվյալները որևէ մեկին։

Հետագայում այլ երկրներ ևս սկսեցին շվեյցարականի նման օրենսդրություն կիրառել և սկսեցին մրցակցել միջազգային կապիտալի ներգրավման ոլորտւմ։ Շատ բնական պաշարներ չունեցող կղզի-պետությունների համար օֆշորային բիզնեսը դարձավ եկամուտների ստացման հիմնական աղբյուր։

Advertisements
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: